» » Թավշիստների ագիտպրոպը մոնտաժել ու տարածում է Սերժ Սարգսյանի հարցազրույցը ու փորձում նրան վերագրել «հող հանձնելու» թեման (Video)

Թավշիստների ագիտպրոպը մոնտաժել ու տարածում է Սերժ Սարգսյանի հարցազրույցը ու փորձում նրան վերագրել «հող հանձնելու» թեման (Video)

13 сентябрь 2018, Четверг
735
0


Թավշիստների ագիտպրոպը երեկվանից մոնտաժել և ինտենսիվ տարածում է նախագահ Սերժ Սարգսյանի հարցազրույցից մի հատված, որտեղ մեզ փորձում է վերագրել «հող հանձնելու» թեման:

Ակնհայտ են դրդապատճառները: Երեկվա հարց ու պատասխանից հետո անգամ, երբ ես վարչապետին առերեսեցի իր օգոստոսյան գնահատականների հետ, և նա կրկին հմտորեն խուսափեց պատասխանից, պետք էր մի քարոզչական հնարք, որով սվաղվեին Նիկոլ Փաշինյանի երեկվա մանիպուլյացիաները:

Հիշեցնեմ, որ վարչապետը օգոստոսի 17-ի հանրահավաքում ասաց, որ «դուք ՄԻԱՅՆ հող հանձնելու մասին եք բանակցել»:

Եվ ահա, կտրելով Կիսիլյովին տրված հարցազրույցից իրենց ուզած կտորը, այդ վայ-պոլիտտեխնոլոգները շարունակում են մակարոնեղեն կախել իրենց դեռ հավատացող միամիտ մարդկանց ականջներին:

Չէ, տղերք, այս խելքով լավ կլինի դուք վարչապետի PR-ով չզբաղվեք, իսկ Ղարաբաղի հարցից կիլոմետրերով հեռու մնացեք:

Ստորև ներկայացնում եմ հարցազրույցի ամբողջական տարբերակը խնդրից իսկապես հասկացող և մտածող մարդկանց համար:

Комментарии:
Прокомментировать
Кликните на изображение чтобы обновить код, если он неразборчив
Нормативные документы, руководства, статьи, новости, опыт коллег
Всё об индивидуальном предпринимательстве © 2017-2057