» » Մենք ծրագրում էինք բողոքի ցույց անել՝ ընդդեմ այն բանի, որ Նիկոլ Փաշինյանը սահմանադրություն է խախտում. Պարույր Հայրիկյան

Մենք ծրագրում էինք բողոքի ցույց անել՝ ընդդեմ այն բանի, որ Նիկոլ Փաշինյանը սահմանադրություն է խախտում. Պարույր Հայրիկյան

03 октябрь 2018, Среда
9 082
0
 

Վերջին շրջանում Հայաստանում կատարվող քաղաքական իրադարձությունների մասին Analitik.am-ը զրուցեց ԱԻՄ առաջնորդ  Պարույր Հայրիկյանի հետ, ով հայտնեց, որ պատրաստվում էր ակցիա իրականացնել ընդդեմ Նիկոլ Փաշինյանի.

 

«Եթե երեկվա իրադարձությունները չլինեին, մենք այսօր ծրագրում էինք այստեղ բողոքի ցույց անել՝ ընդդեմ այն բանի, որ Նիկոլ Փաշինյանը սահմանադրություն է խախտում: Անդրադառնամ ընդհանրական խնդիրներին՝ տարակույս չկա, որ ոչ միայն խորհրդարանը, այլ այն ամենը,  ինչը ստեղծվել է, ինչպես իրենք են կոչում,  նախորդ հանցավորների ճիգերով, այդ ամենը պետք է փոխվի: Այս հարցով  որևէ այլ տեսակետ առողջ մարդկանց մոտ լինել չի կարող, որովհետև մենք չենք կարող խոսել մանավանդ հեղափոխության մասին, առանց արմատական փոփոխությունների: Ես և իմ ընկերները երբևէ հեղափոխության եզրը չենք օգտագործում, մենք խոսում ենք իշխանափոխության մասին, բայց իշխանափոխությունն էլ լիարժեք կատարված չէ:

 

Այս իրավիճակում պետք է հասկանալ քաղաքացիների վրդովմունքը, եթե ոչ ուղղակիորեն, ապա ենթագիտակցորեն հասկանում են, որ կատարվում է մի քայլ, որը խոչնդոտ է պառլամենտն արձակելու և նոր ընտրություններ կազմակերպելու ճանապարհին: Սակայն,  կա մի կարևոր հանգամանք՝  պետք է հասկանանք նաև մյուս կողմի տրամաբանությունը, սակայն այդ տրամադրության մեջ ես փորձում եմ տեսնել առողջ մոտեցում կա՞, թե՝ ոչ:

 

Մարդիկ ասում են՝ եթե պետք է խոչընդոտ  լինի պառլամենտի գործունեության ճանապարհին, ապա այդ խոչնդոտը հաղթահարելու կարգը պետք է օրենքով սահմանվի: Այլ բան է, որ մենք շատ լավ հասկանում ենք, որ այս խորհրդարանում՝ մանավանդ կեղծիքով անցած պատգամավորները ուզում են ամեն կերպ իրենց ներկայությունը պահպանել: Խնդիրը քննադատելը կամ ամպագորգոռ բառերն ասելը չի, խնդիրը լուծում գտնելն է: Եթե Նիկոլ Փաշինյանն իր սամանադրական պարտականությունը կատարած լիներ և մինչև սեպտեմբերի 29-ը պատասխանած լիներ սահմանադրական ուղերձի հետ ուղարկված մեր առաջարկությանը, այն է՝ դեռևս 2015թ-ին պատրաստ եղած սահմանադրության նախագիծը, եթե նա ներկայացներ պառլամենտի քննարկմանը, մենք այսօր այդ ամենը կշրջանցեինք:

Հիմա էլ դեռ ուշ չէ և եթե մենք ներքին հակամարտությանը վերաբերվում ենք հակամարտությունները կարգավորելու բարձր չափանիշներով, ապա այսպիսի մոտեցում կա՝ հակամարտող կողմերի համար կարևոր խնդիրները կարգավորելիս գտնում են այդ հակամարտող կողմերի համար հոգեհարազատ, սակայն մի բարձր նպատակ և առաջարկում են դա՝ որպես փոխզիջում:

Այսօր կա փոխզիջում, և մենք պատրաստ ենք դա ներկայացնել, բայց դեռ չենք ներկայացնում,  դեռևս 4-5 ամիս առաջ մեր ներկայացրած առաջարկը մնում է ուժի մեջ: Երեկ բազում անգամներ խոսվեց այն բանի մասին, որ մարդիկ պահանջում են խորհրդարանի վերընտրություններ, բայց ոչ, բոլոր առողջ մարդիկ ասում են՝ Ս.Սարգսյանի ապօրինի և հակաիրավական սահմանադրությամբ չեն կարող կայացվել արդար ընտրություններ: Հիմնական նպատակը, որի մասին արմատական փոփոխություններ, հեղափոխություններ կատարելու ճանապարհին խոսել ենք, պետք է լինի սահմանադրության բարեփոխումը: Խոսվել է, որ այս ողջ շարժման հիմնական նպատակը իշխանությունը քաղաքացիներին փոխանցելն է, բայց 5 ամիս է անցել և ո՞ր քայլով կարող ենք ենթադրել, որ իշխանություններն իսկապես փոխանցվել են քաղաքացիներին, ի՞նչ,պետք է սպասենք ևս 5 ամիս կամ կասկածելի ընտրություններով ընտրվի ինչ-որ խորհրդարա՞ն:

Իսկապես կասկածելի, որովհետև սա Ս.Սարգսյանի Սահմանադրությամբ տեղի ունենալիք ընտրություններ են և չեն կարող լինել օրինավոր ու արդարացի: Երկրորդ՝ սփյուռքահայերին խոստացվեց, որ պետք է այնպես անենք, որ դուք մասնակցեք ներքաղաքական կյանքին, և այս սահմանադրությունը ոչ միայն արգելում է մասնակցել որպես ընտրվելու կամ կառավարմանը մասնակցելու կողմ անձանց, այլ նաև քվեարկելու, եթե դու սահմանադրությամբ այդ սխալը չես ուղղում, ինչպե՞ս կարող ես գնալ ընտրության: 1,5  մլն հայ ապրում է դրսում, և այս սահմանադրությունը նրանց արգելում է մասնակցել ներքաղաքական կյանքին, մեր քաղաքացիները երկրի տերն են, որտեղ էլ, որ նրանք ապրեն: Այս բոլոր հարցերը չլուծած, ինչպե՞ս կարող ես խոսել ընտրության մասին և մեր վաղուց շրջանառության մեջ դրված փոխզիջումը հետևյալն է՝ ընդունվում է մեր առաջարկած սահմանադրությունը, որովհետև այդ քաղաքացիները սահմանադրությամբ իսկապես կդառնան երկրի տերը, կսահմանվի, որ վարչապետն ընտրվում է 2 տարով, նախագահ չունենք՝ նախագահ են ՀՀ բոլոր քաղաքացիները, մենք նախագահի բարձր պաշտոնն ու պարտականությունը տալիս ենք քաղաքացիներին:

Ինչու՞ 2 տարով՝ որպեսզի քաղաքացին մշտապես լինի դրության տերը և որևէ իշխանավոր իրեն չերևակայի, իսկ հիմա եթե այս սահմանադրությամբ մենք ընտրություն կատարենք, պատկերացրեք, որ անգրագետները հայտնվելու էին և՛ կառավարությունում, և՛ ԱԺ-ում, և մենք 5 տարի պետք է այդ անգրագետներին հանդուրժենք, թե՞ պետք է նորից հեղափոխություն անենք»:

Օֆելի Իսրայելյան

Комментарии:
Прокомментировать
Кликните на изображение чтобы обновить код, если он неразборчив
Нормативные документы, руководства, статьи, новости, опыт коллег
Всё об индивидуальном предпринимательстве © 2017-2057