» » Խոյերին խորհուրդ է տրվում վստահել իրենց հոտառությանը. հոկտեմբերի 5-ի աստղագուշակը

Խոյերին խորհուրդ է տրվում վստահել իրենց հոտառությանը. հոկտեմբերի 5-ի աստղագուշակը

05 октябрь 2018, Пятница
515
0

Խոյ

Խոյերին խորհուրդ է տրվում վստահել իրենց հոտառությանը, այսօր այն աշխատում է գրեթե առանց խափանումների: Ակտիվություն ավելի լավ է դրսևորել օրվա կեսից սկսած: Հնարավոր է, որ ձեզ ինչ-որ բան կանգնեցնի, խոչընդոտի ձեր ազատությանը, օրինակ` մասնագիտական կամ բարոյական սահմանափակումները: Աստղերը հուշում են, որ դրա դեմ պայքարել չարժե. ոգևորիչ և զսպիչ գործոնների համակցությունն արդյունքում ձեր օգտին կլինի:

Ցուլ

Ցուլերը կարող են բախվել բարդ առաջադրանքի, սակայն հենց դրա լուծումն է խոստանում ամենամեծ հաճույքը: Խիստ շրջանակներ կարող է հանձնարարել մասնագիտական պարտքը, վարկային կամ հարկային բեռը: Չարժե փախչել դժվարություններից, ավելի լավ է հավաքել մտքերը, կազմել ծրագիր և մտածել, թե ինչպես ավելի խոհեմ հաղթահարել խոչընդոտները: Արժե նախապես համակերպվել օբյեկտիվ իրականության հետ: Կարևոր է գործել օրենքին համապատասխան:

Երկվորյակ

Երկվորյակները ևս մեկ անգամ կբախվեն ներքին արգելքին: Այս անգամ պայմաններ կան խոչընդոտը հաջողությունների համար ցատկահարթակի վերածելու, օրինակ` մրցակցությունը կամ թշնամությունը` համագործակցության: Դրա համար բավական է ընդամենը չգործել հին սցենարով և ավելի ակտիվ կիրառել նոր հնարավորությունները: Ցանկալի է խուսափել նախկին անարդյունավետ վեճերից, ագրեսիային ագրեսիայով չպատասխանել:

Խեցգետին

Խեցգետիններին օրը թույլ է տալիս անցնել աշխատանքի, բուժման, պարապմունքների, փորձարկումների, նոր պայմաններին ակտիվորեն հարմարվելու հերթական փուլին: Առաջադրանքը չափազանց բարդ չի թվա, եթե հասցրել եք փորձ կուտակել: Օրինակ` ցանկացած գործունեության մեջ ձեզ պետք կգան արդեն հայտնի, ստանդարտ անվտանգության միջոցները: Միջանկյալ ենթադրություններ արժե անել երեկոյան, քանզի հիմնական իրադարձությունները կլինեն կեսօրից հետո:

Առյուծ

Առյուծներին անհրաժեշտ է մտածել ռազմավարական: Կոնկրետ քայլերն այսօր այնքան կարևոր չեն: Առաջին տեղում ծրագիրն է, գաղափարը, գործի էությունը, զարգացման վեկտորը: Ուշադրության կենտրոնում կարող է հայտնվել ձեր անձնական աճը, երեխաների դաստիարակությունը, խոշոր նախագծի տեխնիկական կամ գաղափարական հիմքը: Արժե հիշել համագործակցության կարևորության մասին, քանզի ձեր անհատական ջանքերը կարող են բավարար չլինեն:

Կույս

Կույսերի ուշադրության կենտրոնում այսօր կլինի կենսական հիմքի ձևափոխության թեման: Խոսքը կարող է վերաբերել տան կառուցմանը, անձնական տարածության սահմաններին, ընտանիքին, մասնագիտությանը, կենցաղին, բարեկեցության և անվտանգության հիմքերին: Ցանկացած լուրջ ծրագիր կպահանջի հավելյալ ֆինանսավորում: Հնարավոր է նորից ստիպված լինեք ժամանակավորապես նեղվել, կրճատել ծախսերը, գնալ զիջումների:

Կշեռք

Կշեռքներին աստղերը խորհուրդ են տալիս շփումների շրջանակը ժամանակավորապես սահմանափակել առանցքային կապերով, ճշտել գործերի ցուցակը, հետաքրքրությունների ոլորտը, ուղևորությունների երթուղիները: Դա թույլ կտա իզուր ժամանակ չվատնել և զբաղվել հենց այն գործով, որը տվյալ պահին ձեզ համար սկզբունքային կարևորություն ունի: Ռոմանտիկ միջոցառումները, անձնական կյանքն արժե ժամանակավորապես հետաձգել:

Կարիճ

Ժամանակն է, որ Կարիճները ստուգեն անձնական ակտիվները, նորովի կառուցեն եկամուտների և ծախսերի համակարգը: Օրվա թեման կարող է դառնալ ռեսուրսների պահպանվածությունը, վնասների փոխհատուցումը, խոշոր գնումների որակը, աշխատանքի արժանի վարձատրումը: Կարող է պահանջվել վարկային պայմանների վերանայում, ներդրումների վերագնահատում: Բարեկեցության հարցում անցանկալի է թեթևամտությունը, բախտին ապավինելու սովորությունը:

Աղեղնավոր

Աղեղնավորներին այսօր կօգնի ինքնակարգապահությունը: Կյանքի ռիթմը կարող է թելադրել տարիքային կատեգորիան, առողջական վիճակը, մասնագիտական պարտքը: Շատ Աղեղնավորներ պահանջված և հարգված կլինեն որպես մասնագետներ: Հնարավորություններն ավելի արդյունավետ օգտագործել հնարավոր կլինի, եթե ցուցաբերեք զսպվածության, արժանապատվության և փորձի համադրություն: Անձնական աճին կարող է խանգարել կաշկանդվածությունը:

Այծեղջյուր

Այծեղջյուրներին կարող է պահանջվել մենակություն կամ առաջադրանքի վրա ամբողջական կենտրոնացում: Բացառված չէ, որ մտածեք ռիսկի և պատասխանատվության հետ կապված հավելյալ հնարավորության մասին: Կատարյալ կենտրոնացման այսօր հասնելը դժվար կլինի, այդ պատճառով ավելի լավ է պարբերաբար ստուգել ծրագրերի հիմնավորվածությունը, հաշվարկների ճշգրտությունը, տվյալների հավաստությունը:

Ջրհոս

Ջրհոսների համար առանցքային որակ կլինի հեռատեսությունը: Ծրագրի կամ կանխատեսման մեջ սխալը կրիտիկական չի լինի, սակայն կարող է բարդացնել ձեր առաջադրանքը, երկարացնել ճանապարհը: Հատուկ զգուշություն է խորհուրդ տրվում ֆինանսական կողմի ծրագրման, ռեսուրսների, հնարավոր եկամուտների և ծախսերի գնահատման մեջ: Հեռանկարների ճիշտ որոշման, իրադարձությունների զարգացման հավանական սցենարների կառուցման մեջ շատերին կօգնի փորձը:

Ձկներ

Ձկներին այսօր հուզում են գլոբալ թեմաները` կապված որոշակի սոցիալական կամ մասնագիտական կարգավիճակի ձեռքբերման հետ: Աստղերը հիշեցնում են, որ նոր հնարավորությունները և արտոնությունները չեն վերացնի ձեր խոցելի տեղերը: Եթե չափից դուրս ցրված եք, ծույլ եք, անիրազեկ եք, կամ կաղում է ձեր առողջությունը, նախկինի պես ստիպված կլինեք աշխատել ձեզ վրա: Արժե դա հաշվի առնել, եթե շտկում եք ծրագրերը, կարևոր որոշում եք կայացնում:

Комментарии:
Прокомментировать
Кликните на изображение чтобы обновить код, если он неразборчив
Нормативные документы, руководства, статьи, новости, опыт коллег
Всё об индивидуальном предпринимательстве © 2017-2057