Стихи и потешки на армянском языке для самых маленьких ♥

Дата Автор Оставить комментарий
  • "ԵՐԵՔ ՓՉԱԿ, ԵՐԵՔ ԲՈՒ".

    Երեք փչակ, երեք բույն,
    Երեք բնում՝ երեք բու:
    Ամեն բնում՝ ձու, ձու, ձու,
    Ամեն բնում՝ բու, բու, բու:
    Առաջինում՝ բվաձու,
    Երկրորդում էլ՝ բվաձու,
    Երրորդի մեջ՝ բվաձու...
    Չորորդը չկա՜:
    Ի՜նչ երջանիկ բվեր են,
    Ի՜նչ սիրունիկ ձվեր են,
    Ձվից կելնեն ու կերգեն
    Բվիկները բվերեն...

  • "ԹԻԹԵՌՆ ՈՒ ԹՐԹՈՒՐԸ".

    Մի օր թիթեռն ասաց.
    Թրթուր, ինձնից հեռու, ես՝ ու՜ր, դու՝ ուր:
    Քեզ սազում է խոնավ հողը,
    Ինձ երկինքը ու վառ ջողը:
    Պատասխանեց թրթուրն այսպես.
    Այ ցեղակից հերիք փքվես,
    Թրթուր էիր դու էլ ինձ պես:

  • "ԱՌԱՋԻՆ ՓԱԹԻԼՆԵՐԸ".

    Նազ ու տուզով, օրորվելով,
    Իրար կողքի, թևանցուկ,
    Փաթիլները ճամփա ընկան
    Օդի միջով կամացուկ:
    Թեթև-թեթև իջնում են վար`
    Պտտվելով անդադար,
    Պար են գալիս, խաղում անվերջ
    Լայն ու արձակ օդի մեջ:
    Ամպը գոչեց. «Արա՛գ իջեք,
    Իմ սիրելի՛ բալիկներ,
    Չգիտե՞ք, որ կարոտ են ձեզ
    Այնքան փոքրիկ մանուկներ»:
    Փաթիլները զվարթացան,
    Թևին տվին ու անցան,
    Մեկիկ - մեկիկ գետին իջան,
    Իրար գռկած ձյուն դարձան:
    Մանուկները դուրս վազեցին՝
    Առած սահնակ ու սղղան,
    Եվ սկսվեց երգ ու ծիծաղ,
    Զվարթ խաղերը ձմռան:

  • ԾԱՓԻԿ-ԾԱՓԻԿ

    Ծափիկ-Ծափիկ ծիրանիկ,
    Ունեմ տատիկ ու պապիկ,
    Տատիկս ճաշ է պատրաստում,
    Պապիկս ցախ է կոտրատում,
    Իսկ ես նստած ծառի տակ,
    Նկարում եմ նապաստակ

  • "ԵՍ ՇՆԻԿ ԷԻ".

    Ես Շնիկ էի, թմբլիկ էի,
    Ունեի մայրիկ, հողե տնակ,
    Թեև անտարբեր ու բկլիկ էի,
    Փորիկս կուշտ էր ու տեղս տաք:
    Ես անուժ էի ու չհաս էի,
    Ոչ ոք ինձ վրա չէր նայում խեթ,
    Ուրախ ու հպարտ կվազվզեի
    Ու խաղ կանեի ամենքի հետ:
    Հիմա, որ արդեն շուն եմ իսկական,
    Կարող եմ տեղին հ&
    #1377;չել, կծել,
    Ինձ քար նետողին ցույց տալ իր ճամփան,
    Ավա՜ղ, իմ վզին թոկ են գցել:
    Շոգին՝ թուլանում, ցրտին՝ փայտանում,
    Պահում եմ անքուն տուն ու այգի,
    Սակայն իմ վզին շղթան չեն հանում,
    Ոչ արձակուրդ կա, ոչ կիրակի:
    Թե հնար լիներ՝ շղթաս պոկեի,
    Ձեռ կքաշեի շնությունից,
    Եվ աշխարհով մեկ կբողոքեի
    Իմ ցեղն ստեղծող բնությունից:

  • "ԻՄ ԿԱՏՈՒՆ".

    Երեկոյան իմ ծեր կատուն,
    Վերադարձավ կրկեսից տուն:
    Ասաս բարեւ Հենրիկ Սեւան,
    Իզուր չեկար կրկեսավան:
    Շաղ էր տալիս մի լավ բադիկ
    Բրինձն այնտեղ հատիկ-հատիկ,
    Ժիր մկնիկն էլ բրինձն առնում,
    Ուրախ-ուրախ տուն էր դառնում:
    Ի՞նչ ես կարծում, շաղ տամ բրինձ,
    Կմոտենա՞ մկնիկը ինձ:

  • Նապաստակ

    Նապաստակ, նապաստակ,
    Ի՞նչ էս նստել ծառի տակ,
    Արի գնանք մեր բակը :
    Չեմ գա, չեմ գա ձեր բակը,
    Էն ձեր բակի սեւ շունը
    Հափ կանի, հափ կանի`
    Թմբլիկ պոչիկս կտանի…

  • ԲԺԻՇԿԸ

    Բժիշկ բժիշկ եկ մեր տուն,
    Շատ հիվանդ է մեր կատուն,
    Մի ճար արա լավանա,
    թե չէ ձեռքից կգնա:
    Մեր Վաչիկը ահագին,
    Ճերմակ խալաթը հագին,
    Լուսիկի հետ մտավ տուն,
    Որ պարկած էր սեվ կատուն:
    Նայեց սուր-սուր ճանկերը,
    Շոյեց կեռ-կեռ ունքերը,
    Ծոցատետրը դուրս բերեց,
    Գրիչն առավ ու գրեց:
    Ոչինչ ,ոչինչ ձեր կատուն,
    Չունի այնքան տաքություն,
    Մի մուկ,մի ձուկ,որ ուտի,
    Իսկույն ոտքի կկանգնի:

  • «Ջան, իմ գնդակ, իմ գնդակ»

    Ջան, իմ գնդակ, իմ գնդակ,
    Կանաչ, կարմիր, կապուտակ,
    Թռիր վերև, իջիր ցած,
    Չալոն մնա զարմացած:
    Գլոր-Գլոր գլորվիր,
    Թփերի մեջ մոլորվիր,
    Փիսոն գտնի խտտի,
    Խունջիկ-մունջիկ պտտի:

  • "ՁԿՆՈՐՍԸ".

    Ձուկ էր ուզու տատս հիվանդ,
    Կարթը ձեռքիս վազեցի հանդ,
    Սարերն ելա ես մեր գյուղ&
    #1387;,
    Անտառ մտա ու սայլուղի,
    Չթողեցի ես ծակ ու ծուկ,
    Վերջը գտա փոքրիկ մի ձուկ:
    Իսկ որտեղի՞ց, չեմ կատակում,
    Թաքնվել էր նա գետակում:

  • "ԻՄ ՀԱՎԸ".

    Ես ունեի մի չալ հավ,
    Մեր հավերից շատ էր լավ:
    Վեր էր կենում ինձնից շուտ,
    Հավ ու ճտին տալիս կուտ.
    Ոտքով գնում ջրաղաց,
    Հաց էր բերեւ ու ատաղձ,
    Բուրդ էր գզում, թել մանում,
    Գառնուկներիս հանդ տանում,
    Կանաչ խոտ էր արածում,
    Միայն նա ձու չէր ածում:

  • Ձի, ձի, փայտե ձի,
    Մեր դռանը կապեցի,
    Կարմիր գույնով ներկեցի
    Հետո վրան նստեցի:
    Ո՞վ ունի էսպես ձի`
    Թող գա իմ հետ նա մրցի…
  • "ԻՄ ՇՈՒՆԸ".

    Խռովել էր իմ շունը,
    Էլ չէր հսկում մեր տունը:
    Ո՛չ խաղում էր, ո՛ հաչում,
    Ո՛չ էլ բան էր պահանջում,
    Նույնիսկ չասաց «հաֆ-հաֆ-հաֆ»
    Երբ գող կատուն տուն մտավ:

  • "ԻՄ ՏԻԿՆԻԿԸ".

    Դու իմ փոքրիկ,փոքրիկ տիկնիկ,
    Դու իմ խելոք, սիրունիկ,
    Դու աչիկներ ունես լուսե,
    Քեզ կոչում եմ իմ Նունե:

    Առավոտյան երբ արթնանում,
    Բարի լույս եմ քեզ ասում,
    Քո մազերն եմ ես հարդարում,
    ՈՒ դպրոց եմ ես շտապում:

    Դպրոցում էլ դասի ժամին
    Քո մասին եմ մտածում,
    Թե ինչպես ես մենակ մնում.
    Չես ձանձրանում ու հոգնում:

    Սակայն մի քիչ դու համբերիր.
    Կմեծանաս, կփոխվես,
    ՈՒ քո ձեռքից մի օր բռնած
    Ինձ հետ դպրոց կտանեմ:

  • ԾԻՏԻԿԸ

    ԾԻՏԻԿ,ԾԻՏԻԿ ՄՈՏ ԱՐԻ,
    ՔԵԶ ՏԱՄ ԿՈՐԵԿ ՈՒ ԳԱՐԻ,
    ՉՎԱԽԵՆԱՍ,ՉԹՌՉԵՍ,
    ԵՍ ՉԵՄ ՈՒԶՈՒՄ ԲՌՆԵԼ ՔԵԶ

  • ՓԻՍԻԿԻ ԳԱՆԳԱՏԸ

    Փիսիկը նստել
    Մի մութ անկյունում,
    Ունքերը կիտել
    Ու լաց է լինում:
    Մոտիկ է գալիս
    Մի ուրիշ կատու.
    - Ինչո՞ւ ես լալիս
    Ա՛յ փիսիկ ջան, դու...
    - Ի՞նչ անեմ հապա,
    Որ լաց չլինեմ.-
    Գանգատ է անում
    Փիսոն տխրադեմ:-
    Էն Համոն թաքուն
    Մածունը կերավ,
    Գն‰
    7;ց տատի մոտ՝
    Ինձ վրա դրավ:
    Հիմի տատիկի
    Ետևից ընկած՝
    Ինձ են ման գալի
    Մի-մի փետ առած,
    Քոթոթ Սուրենը
    Անոն ու Մոսոն
    Ո՛ր է, ասում են,
    Ուր է գող փիսոն,
    Ա՛խ, թե մի գտանք,
    Մածուն ցույց կտանք:

    Էսպես բան սարքեց
    Էն Համոն իմ դեմ.

    Ու փիսոն նստել
    Մի մութ անկյունում,
    Ունքերը կիտել
    ու լաց է լինում:

  • "ԾԻՐԱՆԻ ԾԱՌ".

    - Ծիրանի´ ծառ, ծիրա´ն տուր:
    - Ծիրան չունեմ, ծո´ւյլ Ծատուր:
    - Ծիրան չունե՞ս?
    - Ունես, չէ?
    - Ունեմ` ծույլի համար չէ:

  • "ՄԱՆՈՒՇԱԿ".

    Սիրու՛ն մանուշակ, ինչու՞ ես թառամել,
    Կապույտ աչիկներդ ինչու՞ ես փակել:
    Քեզ ո՞վ նեղացրերեց, ո՞վ վատ բան ասեց,
    Քո անուշ հոտովդ ո՞վ չզմայլվեց:

    Սիրու՛ն մանուկներ, դուք ինձ սիրեցիք
    Իմ ծաղիկներից փնջեր կապեցիք.
    Բայց կոշտ ձեռքերից, կոպիտ ճանկերից
    Ինձ չազատեցիք, չպահպանեցիք:

  • ♥
  • "ԶԱՏԻԿԸ".

    Ես զատիկն եմ, ես զատիկն եմ,
    Մեր պարտեզի մի հատիկն եմ:
    Մեջքիս ունեմ սև-սև պուտեր,
    Ունեմ մանրիկ, սիրուն տոտեր:
    Ման եմ գալիս ծաղկեծաղիկ,
    Ծծում նեկտար, խմում շաղիկ:
    Ամբողջ օրը թևին տալիս,
    Մեր պարտեզում ման եմ գալիս:
    Երբ արևը մայր է մտնում,
    Իմ հին բույնը էլ չեմ գտնում:
    Ո՛ր թփում էլ տանի քունս,
    Հենց այնտեղ է լինում բույնս: